Please enter a searchword.

"Խոսրով" խաղ

«Խոսրովի արգելոցը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից էր, ուր ապրում էին բացառիկ բուսատեսակներ և կենդանիներ: Բայց 2050 թվ. մարդկանց անխնա վերաբերմունքի արդյունքում այս փարթամ անտառը վերածվեց աղբակույտի. ծառերը հատվեցին, կենդանիները նետվեցին վանդակները որսագողերի կողմից, ողջ անտառում հայտնվեցին աղբի մնացորդներ, և այժմ որսագողերն են այստեղ տեր ու տիրակալը :

Այժմ Քեզ վրա դրված է մի կարևոր առաքելություն. հետ բերել անտառի երբեմնի բարեկեցությունը:

Դրա համար դու կունենաս 5 րոպե: Նախ պետք է հավաքես նետված աղբը, ձերբակալես որսագողերին, այնուհետև ծառեր տնկես և ազատես Խոսրովի արգելոցի յուրատեսակ կենդանիներին, այն է` բեզոարյան այծերին, հովազներին, մուֆլոններին, արջերին, լուսաններին: Նաև, ճանապարհին դու կհանդիպես հրեշտակի, ով քեզ կփորձի, հարցեր կտա, որոնց դու պետք է ճիշտ պատասխանես, որպեսզի փրկես անտառը:

Առա’ջ, դեպի Խոսրովի անտառ, այն սպասում և հավատում է Քեզ»:

«Արևորդի» TV-ն և դրա ինտերակտիվ վեբկայքը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագիծն է: «Արևորդի» TV-ն հայ երիտասարդության մեջ բնապահպանական կրթության տարածմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է: