Please enter a searchword.

Վիկտորինա հեռուստադիտողի համար

«Բնախույզներ» հաղորդաշարի ընթացքում լինելու է SMS վիկտորինա հատուկ հեռուստադիդողի համար:

Վիկտորինայի հարցերին պատասխանելու համար պետք է ճիշտ պատասխանն ուղղարկել 1058 կարճ համարին: 

 

Խաղի ժամանակ հարցերի պատասխանները գրված են հայերեն: Կարող եք պատասխանել` հետեւելով այս սանդղակին:

1
2
3
4

Պատասխաններն ընդունվում են միայն հիմնական հաղորդման ընթացքում: Խաղի կրկնության ժամանակ ուղղարկված հաղորդագրությունները չեն գրանցվում:

Վիկտորինային կարող են մասնակցել միայն 13-17 տարեկան պատանիները:

SMS վիկտորինան հասանելի է միայն Viva Cell MTS –ի բաժանորդների համար:

Յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր է մասնակցել միայն մեկ անգամ: 1 sms-ի արժեքը 500 դրամ Է (ներառյալ ԱԱՀ):

Ճիշտ պատասխաններին կարող եք ծանոթանալ www.sunchild.tv կայքում հեռուստախաղի հիմնական եթերից մեկ շաբաթ անց:

Հեռուստավիկտորինայի հաղթողը որոշվելու է եթերաշրջանի ավարտին: Հաղթող կչանաչվի եթերաշրջանի ընթացքում ամենից շատ ճիշտ պատասխաններ ուղարկած պատանին:

Վիկտորինայի հաղթողը կստանա հնարավորություն մասնակցելու հաջորդ եթերաշրջանի խաղին:

Բացահայտե'ք Հայաստանի վայրի բնությունը, հետևե'ք «Բնախույզներին»
Հուլիսի 2-ից բոլոր հեռուստադիտողներին ամեն շաբաթ օր` ժամը 17:20-ին, հրավիրում ենք Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ (Առաջին ալիք) դիտելու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Բնախույզները» հեռուստածրագիրը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մշակված ծրագիրը Հայաստանում նկարահանված և հեռարձակված վայրի բնության վերաբերյալ առաջին ռեալիթի հեռուստաշոուն է: Ավելին ...