Please enter a searchword.
Ես սիրում եմ թիթեռ…ԷհաԽաղա′ Խոսրովի խաղըՌեալիթի շոու

Միացի´ր «Արևորդի» հեռուստատեսությանը` բացահայտիր Հայաստանի բացառիկ բնաշխարհը

«Բնախույզները». առաջին անգամ Հայաստանում` ռեալիթի շոու վայրի բնության մեջ:

Ամեն շաբաթ` ժամը 17:20-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել, թե ինչպես են 6 հայ պատանիներ հաղթահարում դժվարությունները` հայտնվելով լեռնային վայրի արգելոցում: Իրենց հետ միայն առաջին անհրաժեշտության պարագաներ եւ սնունդ ունեցող դեռահասները հաղորդման յուրաքանչյուր սերիայում ստանում են յուրօրինակ գանձերի որոնման առաջադրանքներ, որոնց հաղթահարման փորձերը լի են նաև զվարճալի արկածներով:

Սովորե'ք բնությունից` միացե'ք «Արևորդի» հեռուստատեսությանը:

«Արևորդի» հեռուստատեսություն. հետաքրքիր ֆիլմեր բնության եւ վայրի բնության մասին

«Արևորդի» հեռուստատեսությամբ կարող եք ֆիլմեր դիտել Հայաստանի բնության հրաշքների մասին: Բույսեր, կաթնասուններ, միջատներ, թռչուններ եւ երկկենցաղներ՟ Հայաստանը եւ ամբողջ Հարավային Կովկասը կենսաբազմազանության իսկական գանձարան են: Բացահայտե'ք մեր տարածաշրջանի հազվագյուտ կենդանիների եւ բազմաթիվ ու բազմապիսի բույսերի գաղտնի կյանքը` «Արևորդի» հեռուստատեսության օգնությամբ:

Սկսե'ք ձեր արկածները բնության գրկում` միացե'ք «Արևորդի» հեռուստատեսությանը: 

«Արևորդի» հեռուստատեսություն. արտահայտվելու հնարավորություն`  երիտասարդ «կանաչ» սերնդին

«Արևորդի» հեռուստատեսությամբ երիտասարդ բնապահպաններն իրենց ձայնն են բարձրացնում` պաշտպանելով բնությունը եւ լուծում առաջարկում  բնապահպանական խնդիրներին: «Արևորդի» հեռուստատեսությամբ կարող եք դիտել Հայաստանի բոլոր մարզերի «Արևորդի» էկո-ակումբների սաների պատրաստած ֆիլմերը, որոնք կոչ են` բնությանը մոտենալու: Սպասում ենք ձեր մեկնաբանություններին:

Պաշտպանե'ք բնությունը` միացե'ք «Արեւորդի» հեռուստատեսությանը:

«Արևորդի» TV-ն և դրա ինտերակտիվ վեբկայքը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագիծն է: «Արևորդի» TV-ն հայ երիտասարդության մեջ բնապահպանական կրթության տարածմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է: